Խաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահն, ի թիվս այլ կոնֆլիկտների, խոսելով նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ նշել է, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին։
Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»։
ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել, ում ներկաներն արժանացրել են ծափահարությունների ու ականատես եղել Փաշինյանի ու Ալիևի ձեռքսեղմմանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»