Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԵՄ-ն Մոսկվայից պահանջում է զորքերի դուրսբերում հարևան երկրներից, զորքերի թվաքանակի կրճատում և ռազմատուգանքի վճարում. փաստաթուղթ

ԵՄ անդամ երկրներին ներկայացվել է փաստաթուղթ, որում թվարկված են այն զիջումները, որոնք Ռուսաստանը պետք է անի ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի հետ ընթացող բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը, որը ԵՄ երկրներին է ուղարկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության տրամադրության տակ։

Փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Եվրոպական հիմնական շահերը համապարփակ, արդար և տևական խաղաղության և մայրցամաքի անվտանգության ապահովման հարցում»։ Բրյուսելը պահանջում է, որ Մոսկվան նվազեցնի իր զորքերի թվաքանակը և դրանք դուրս բերի հարևան երկրներից, ռազմատուգանք վճարի և ժողովրդավարացնի իր հասարակությունը։

Բրյուսելը շեշտում է, որ ԵՄ-ն պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և որ առանց Եվրոպայի հիմնարար շահերը հաշվի առնելու՝ չի կարող լինել խաղաղություն կամ անվտանգություն։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը նշում է, որ փաստաթուղթը կամ դրա որոշ մասեր կարող են քննարկվել փետրվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։

Ըստ փաստաթղթի՝ եթե ըստ ապագա հնարավոր համաձայնագրի Ուկրաինան պետք է սահմանափակի իր զորքերի թվաքանակը կամ նույնիսկ դուրս գա որոշ շրջաններից, ապա Ռուսաստանը պետք է անի նույնը։ Նաև պահանջվում է, որ ուկրաինական օկուպացված տարածքները «դե յուրե» չճանաչվեն, իսկ այդ հատվածներն ապառազմականացվեն։ Բացի այդ, Ռուսաստանը «պետք է դադարեցնի ապատեղեկատվական արշավները, դիվերսիաները, կիբեռհարձակումները, օդային տարածքի խախտումները և ընտրություններին միջամտությունը եվրոպական տարածքում և հարևան երկրներում»։

Մեկ այլ վերջնագիր նախատեսում է, որ Բելառուսում չլինի միջուկային զենք, արգելվի «ռուսական ռազմական ներկայությունը և տեղակայումը Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայի Հանրապետությունում, Վրաստանում և Հայաստանում»։

Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը նաև պետք է փոխհատուցում տրամադրի Ուկրաինային և նպաստի այդ երկրի վերակառուցմանը, պետք է նաև պատճառած վնասի համար փոխհատուցում տրամադրի եվրոպական երկրներին և եվրոպական ընկերություններին։

Վերջին պահանջները վերաբերում են Ռուսաստանի ներքին իրադրությանը։ Փաստաթղթում կոչ է արվում, որ երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացվեն՝ միջազգային դիտորդների ներկայությամբ, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, վերադառնան արտաքսված քաղաքացիները, լինի մամուլի ազատություն, ինչպես նաև «համագործակցություն ռուս ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպանությունների հետաքննության գործում»։