Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը՝ այն միայն կտուժի դրանից, այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ցանկանում ենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք բարձր մակարդակի շփումներ ենք պահպանում երկու երկրների հետ էլ», - ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ նախագահների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատեր չենք կառուցում և հակամարտություններ չենք հրահրում, ընդհակառակը՝ կամուրջներ ենք գցում և խաղաղության հիմքեր ստեղծում։ Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին ոչինչ չի բերի, ընդհակառակը՝ մեր տարածաշրջանը միայն կպարտվի։ Մենք շարունակում ենք մնալ խաղաղության կողմնակից և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրումը և լարվածության աճը կհանգեցնեն էլ ավելի մեծ անորոշության մեր տարածաշրջանում։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք ու կամրապնդենք այդ հույսը», - նշել է Էրդողանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»