ՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում
ՆԱՏՕ-ի «Արկտիկական պահապան» նախաձեռնությունը, որն անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարվել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի կողմից, առաջադրվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև Գրենլանդիայի շուրջ լարված հարաբերությունների ֆոնին։ BBC-ին գրում է, որ Ռուտտեն չի բացահայտել նախաձեռնության մանրամասները, սակայն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ոչ պաշտոնական մեկնաբանությունները ենթադրում են, որ «ԱՄՆ-ն ապահովում է իր սեփական անվտանգությունը՝ վերահսկելով Գրենլանդիան» սկզբունքի փոխարեն Վաշինգտոնին առաջարկվել է նոր սկզբունք. «ՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում»։
Այսպիսով, ՆԱՏՕ-ն, մասնավորապես՝ կառույցի եվրոպական անդամները, արձագանքում են Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության երկու առաջարկներին. որ նրանք պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն անվտանգության համար, և որ առանց Գրենլանդիայի ԱՄՆ-ն չի կարող իրեն անվտանգ զգալ։
Մարկ Ռուտտեն նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Պենտագոնի ղեկավար Պիետ Հյոգսեթը չի մասնակցել։ Վաշինգտոնը դեռևս չի արձագանքել այս նախաձեռնությանը։
Դոնալդ Թրամփը սկսել է քննարկել Գրենլանդիայի ԱՄՆ-ին միանալու հարցը 2025 թվականից։ Հունվարի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «նախագահը և նրա թիմը քննարկում են արտաքին քաղաքականության այս կարևոր նպատակին հասնելու մի շարք եղանակներ, և գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը միշտ դիտարկվում է որպես տարբերակ»։
Այս պնդումները վրդովմունք էին առաջացրել եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում։ ԱՄՆ նախագահը հետագայում մեղմացրել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Դանիայի, եվրոպական դաշնակիցների և Կանադայի հետ հանդիպումներից հետո քննարկում է գործարքը։ Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար՝ Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող ակտիվության ֆոնին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»