Բանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրա
Իրանի պետական հեռարձակողի հաղորդմամբ՝ Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրա։ Հաղորդման համաձայն՝ իրանցի դիվանագետները ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ պնդել են Իսլամական Հանրապետության ուրանի հարստացման ծրագրի պահպանման վրա, որը Վաշինգտոնը պահանջում է կրճատել։
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Իրանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, տնտեսական դիվանագիտության փոխնախարար Համիդ Ղանբարին, ինչպես նաև «տեխնիկական, իրավական և տնտեսական հարցերի փորձագետներ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»