Իրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել է Ժնև իրանա-ամերիկյան բանակցությունների համար, հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: «Սա մանրամասն տեխնիկական քննարկում էր վաղվա բանակցություններից առաջ», - ասել է Գրոսին: Բանակցությունները տեղի կունենան փետրվարի 17-ին՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները:
Ժնևում վայրէջք կատարելուց հետո Արաղչին ասել է, որ ժամանել է կոնկրետ գաղափարներով` արդար համաձայնության հասնելու, բայց ընդգծել է, որ Իրանը չի համաձայնի բանակցել ճնշման կամ սպառնալիքների ներքո:
Բանակցությունների վերսկսման նախօրեին փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին BBC-ին ասել է, որ Իրանը պատրաստ է փոխզիջման: «Այնուամենայնիվ, գնդակը ԱՄՆ-ի դաշտում է. ամերիկացիները պետք է ցույց տան, որ լուրջ են տրամադրված համաձայնության հասնելու հարցում», - նշել է նա: Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկացիները հրաժարվել են ուրանի հարստացումից ամբողջությամբ հրաժարվելու իրենց պահանջից և վերահաստատել է, որ Թեհրանը մտադիր չէ քննարկել իր հրթիռային ծրագիրը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»