Ջոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունը
Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Guardian պարբերականը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաուելը նաև մերժել է վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկը։ Այդ հաստիքը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Մորգան Մաքսուինին հրաժարական էր տվել սկանդալի պատճառով։ Սկանդալը կապված էր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակման հետ, չնայած այն տեղեկություններին, որ վերջինս նախկինում մտերիմ է եղել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Ինչպես նշվում է հոդվածում, Փաուելը չէ ցանկանում վերադառնալ մի պաշտոնի, որը նա զբաղեցրել է 10 տարի շարունակ՝ Թոնի Բլերի վարչապետության օրոք (1997-2007 թթ.):
The Guardian-ը նշում է, որ Փաուելը վճռորոշ դեր է խաղում ներկայիս վարչապետի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում։ Մասնավորապես, նա պատասխանատու է Ուկրաինային օգնություն տրամադրող «ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում եվրոպական առաջնորդների հետ համագործակցության համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Փաուելը նաև խորհրդատվություն է տրամադրել ուկրաինացի պաշտոնյաներին՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից առաջ։
Պարբերականը ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդականի հնարավոր հեռացումը որակում է որպես Սթարմերի թիմի ևս մեկ առանցքային խաղացողի կորուստ։ Բացի Մաքսուինիից, վերջին շաբաթվա ընթացքում կառավարությունը լքել են նաև Սթարմերի հասարակայնության հետ կապերի ծառայության տնօրեն Թիմ Ալանը և պետական քաղաքացիական ծառայության ղեկավար ու կաբինետի քարտուղար Քրիս Ուորմոլդը։
Թերթը հայտնում է, որ Փաուելը ղեկավարում է Inter-Mediate խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է ոչ պաշտոնական դիվանագիտության մեջ, այդ թվում՝ հակամարտության գոտիներում և զինված խմբավորումների հետ աշխատանքում։ The Guardian-ը հիշատակում է այս ընկերության դերը Իսպանիայում գործող բասկերի «ԷՏԱ» ահաբեկչական կազմակերպության գործունեության դադարեցման հարցում։ Ըստ թերթի տեղեկությունների՝ նա խորհրդատվություն է տրամադրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբական խմբավորման հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, ինչպես նաև Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Ժասինտու Նյուսիին՝ 2019 թվականին «Ռենամո» կուսակցության հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Այն նախատեսում էր կուսակցության ավելի քան 5,2 հազար գրոհայինների զինաթափում և նրանց ինտեգրում աֆրիկյան այդ երկրի զինված ուժերին ու ոստիկանությանը։
Միաժամանակ, Բրիտանիայի վարչապետի գրասենյակի աղբյուրները «վճռականորեն հերքել են» տեղեկությունն այն մասին, թե Փաուելը պատրաստվում է լքել իր պաշտոնը և սուտ են անվանել այն տվյալները, թե իբր նրան պատրաստվում էին առաջարկել Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»