Քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար
Ուկրաինայի նախագահին նվիրված «Շոումեն» գրքի հեղինակ, The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերին Զելենսկու երկու խորհրդականներ հայտնել են, որ Կիեւը «կարող է պատրաստ լինել ամենածանր զիջումների՝ Դոնեցկի մարզի տարածքներից հրաժարվելուն»։ Նրանք նշել են, որ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակված Կիրիլ Բուդանովը խորհրդակցում է պետության ղեկավարի խորհրդականների հետ զորքերի հնարավոր դուրսբերման իրավական և գործնական հարցերի շուրջ։
Մասնավորապես, քննարկվում է, թե ինչպես դա անել, որպեսզի այդ տարածքները չանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ։ «Նրանք իսկապես ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում՝ ուսումնասիրելով հնարավորությունները, թե ինչպես դա անել, որ մարդիկ համաձայնեն»,- իր աղբյուրներից մեկին վկայակոչելով` գրում է Շուստերը։
Նրան ընդարձակ հարցազրույց է տվել նաեւ Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, թե դեմ չէ Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու նպատակով տարածքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն, բայց այն պիտի համադրվի նախագահական ընտրությունների հետ ու քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար։
Զելենսկին պնդել է, որ նախագահական ընտրությունների գաղափարը ռուսական կողմին է, «քանի որ նրանք ուզում են ազատվել ինձնից»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»