Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքել են Financial Times-ի հրապարակումն այն մասին, թե Կիևը փետրվարի 24-ին հայտարարելու է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացման մասին։ Ազատության փոխանցմամբ, РБК-Україна-ի՝ նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ անվտանգության իրավիճակը մնում է առանցքային պայման, և նման որոշումները չեն կարող ընդունվել առանց կայուն անվտանգության միջավայրի։
Թերթը նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի վրա ուժեղ ճնշում է բանեցնում, որպեսզի արդեն գարնանը ավարտվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Կիևը քվեարկությունն անցկացնի մինչև մայիսի 15-ը՝ հակառակ դեպքում սպառնալով Ուկրաինային չտրամադրել անվտանգության երաշխիքներ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»