Հայկական երկաթուղու՝ ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից։ Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային լարված համատեքստի պատճառով և այն հանգամանքի բերումով, որ ՀՀ սեփականություն հանդիսացող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որովհետև սա 1, 2, 3 կամ 4 տարվա հարց չէ։ Մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ տարբեր տեղեկություններ են պտտվում, ըստ որոնց՝ հայկական երկաթուղին նույնիսկ ներկայացվում է որպես ռուսական ուղի։ Փաշինյանի խոսքով՝ դրա համար էլ զրոյից մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Փաշինյանը նշեց, որ հարցն ուղիղ քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ասել եմ՝ ինչու՞ եք մի քանի միլիարդ ծախսում ստեղծելու մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի, իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությամբ են պատասխանել, բայց հիմա միջազգային մամուլի արձագանքը տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք՝ ինչ լուծումներ ունենք»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հայաստանի շահերը սպասարկվեն, ոչ թե հայտնվեն փակուղու մեջ։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ին կոնցեսիոն կառավարման է հանձնվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարի ժամկետով և ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»