ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել
ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 9-ի գիշերը առգրավել են Aquila II նավթային լցանավը, որը, արևմտյան և ուկրաինական աղբյուրների համաձայն, կապվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։ Վերջինս, ըստ գնահատականների, օգտագործվում է միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով, ասվում է ԱՄՆ պատերազմի նախարարության X սոցիալական հարթակում արված հրապարակման մեջ։
Ըստ հաղորդագրության, նավթատարը գործել է՝ խախտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները։ Նշվում է, որ Aquila II-ը փորձել է խուսափել հետապնդումից, սակայն ԱՄՆ ուժերը հետևել են նրան Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս, և ի վերջո, առգրավել այն։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է կանխել պատժամիջոցների շրջանցման փորձերը և պատասխանատվության ենթարկել նման գործողություններում ներգրավված բոլոր անձանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»