Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով
Աբու Դաբիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։
Փաշինյանը և Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել` փետրվարի 4-ին ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։
Վարչապետ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»