Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասին
ԹՐԻՓՓ-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Եթե խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ ինձ, դա պետք է լինի առանձին, որևիցե ինչ-որ նախաձեռնություն, բայց ԹՐԻՓՓ շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում։ Այս մասին Factor-ի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, որ Ալեն Սիմոնյանի ՌԴ այցի ժամանակ հնարավո՞ր է այնտեղ քննարկվի ՌԴ-ի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականությունը։ «Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի»,-ասել է Սիմոնյանը։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-6-ը պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում։ «Այցն իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրավերով է, և նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի հետ»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP նախագծին։ «Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»