Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո
Եվրոպան իր շահերը պաշտպանելու համար կարիք ունի Ռուսաստանի հետ անմիջական կապի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս մասին հայտարարել է Liberation-ին տված հարցազրույցում։ Արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության 100%-ը գալիս է Եվրոպայից, սակայն Փարիզը երբեք չի բացառել Ռուսաստանի հետ երկխոսությունը։
«Եվրոպացիները, որոնք ներկայումս Ուկրաինայի հիմնական ֆինանսական և ռազմական հովանավորներն են, պետք է ունենան իրենց շահերը պաշտպանելու միջոց՝ առանց պատասխանատվությունը որևէ մեկին վերագրելու», - ասել է Բարոն։
Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ Ֆրանսիայի դիտարկումների համաձայն, Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ցուցաբերում խաղաղության ուղղությամբ շարժվելու իրական նշաններ։ Սա հատկապես հաստատվում է Ռուսաստանի կողմից վերջերս ուկրաինացի խաղաղ բնակիչների գնդակոծությամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»