Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանի հետ։ Ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում աճող ռազմական լարվածությունը։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածության նվազեցման և խնդիրների կարգավորման համար», — հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Էրդողանը նաև նշել է, որ ուրբաթ օրը կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, ով գտնվում է Թուրքիայում պաշտոնական այցով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»