Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ նմանօրինակ խոսակցությունները պարզապես բամբասանքներ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտարարել է՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների մասին Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։
Անդրադառնալով «մի՞թե Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված՝ ՀՀ իշխանությունների քայլերը ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չեն» պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ պատգամավորի տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։
«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ Ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,-ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը, միաժաանակ, ԵԽԽՎ պատգամավորի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ հոգևորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։
«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել, ընդ որում՝ դրանցից մեկը (ում դեմ ուղված էին կոչերը, - խմբ) ես էի։ Ո՞րը կլիներ Ձեր որոշումը և գործողությունը։ Հայաստանում կա օրենքի գերակայություն և ամեն մարդ պետք է գործի օրենքի շրջանակներում՝ լինեն հոգևորականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ, թե հասարակ քաղաքացիներ։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որոնք այս կոչերն արել են»,-ասել է Միրզոյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»