ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր։
Երկուստեք ընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին ՀՀ հանձնառության մասին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացման ճանապարհին համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ, ԵՄ հետ համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը։
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները:
Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին ԵԽ ԳՔ մասնակցությանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»