Մենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ Քուշներ
Գազայի տարածքը կզարգացնենք գոտիներով, հայտարարել է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։
«Նոր Գազան կարող է դառնալ հույսի վայր, նույնիսկ նպատակակետ՝ ուժեղ արդյունաբերությամբ և մարդկանց համար բարգավաճելու և իմաստալից աշխատանք գտնելու իրական հնարավորություններով: ՀԱՄԱՍ-ը ստորագրել է ապառազմականացման համաձայնագիր, և մենք դա ենք մտադիր կիրառել։ Մարդիկ անընդհատ հարցնում են, թե որն է մեր պլան Բ-ն։ Պլան Բ չկա։ Մենք ունենք պլան, մենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն։»,- ասել է Քուշները:
Նա նշել է, որ կա գլխավոր ծրագիր, և այն կիրականացվի փուլերով ամբողջ Մերձավոր Արևելքում:
«Տարածաշրջանում երեք տարվա ընթացքում կառուցվում են երկու կամ երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ: Նման նախագծերը լիովին իրագործելի են, եթե մենք դրանք իրականացնենք»,- նշել է Քուշները:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»