Հին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ համաշխարհային կարգը, որը Արևմուտքը տասնամյակներ շարունակ անվանել էր «կանոնների վրա հիմնված», փաստացի փլուզվել է և Արևմուտքը վաղուց որոշել է անտեսել այն։ «Մենք ընդունում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և չենք սպասում այն աշխարհին, որը կցանկանայինք տեսնել։ Նոստալգիան ռազմավարություն չէ», - ընդգծել է Քարնին՝ կոչ անելով դադարել ձևացնել, թե հին մեխանիզմները շարունակում են գործել։
Քարնին ելքը տեսնում է, ինչպես ինքն է ասել, «միջին տերությունների» կոոպերացիայի մեջ՝ անվտանգության, տնտեսության և կայունության ոլորտներում համատեղ ներդրումների, այլոչ թե «ազգային ամրոցների» կառուցման մեջ։
Կանադան, նրա խոսքով, արդեն փոխում է իր ուղղությունը՝ ավելացնում է պաշտպանական ծախսերը, դիվերսիֆիկացնում է առևտուրը, ամրապնդում է գործընկերությունը ԵՄ-ի հետ և աջակցում է Գրենլանդիային ու Դանիային արկտիկական ինքնիշխանության հարցում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»