ՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ Մամիջանյան
Մեր համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, ինչպես բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ հիմա՝ մենք ունենք մեկ նպատակ: Այն է Փաշինյանի հեռացումը, որը հավասարազոր է և հոմանիշ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և անվտանգության: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընտրություններին իրենց մասնակցության ֆորմատի մասին:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումների մասին, Հայկ Մամիջանյանը նշեց.
«Այո, այդ հանդիպումը տեղի է ունեցել և հրապարակային հաղորդագրություն է հաղորդվել, դրանից բացի այլ տվյալ չեմ ներկայացնում, որովհետև դա աշխատանքային քննարկում էր: Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որովհետև քննարկումները դեռևս ընթանում են: Ուստի այս որոշումը շատ կշռադատված ու հանգամանալից պետք է կայացվի, և յուրաքանչյուր դերակատար պետք է հստակ պատասխան ունենա, թե իր այս կամ այն գործողությամբ ինչքանով է նպաստում Հայաստանում իշխանափոխության իրականացման»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»