Սա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. Թրամփ
Հիմա նրանք ասում են օգնեք Ուկրաինային և ես օգնում եմ ոչ թե նրանց այլ՝ զինվորներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ելույթի ժամանակ: «Անցած ամսին 31,000 զինվոր զոհվել է պատերազմում՝ 3 անգամ շատ քան այս սենյակում: Դրանից առաջ անցած ամսին զոհերի թիվը 27,000 էր, դրանից առաջ 28,000, դրանից առաջ՝ 25,000, սա արյունահեղություն է: Եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել: Ձեզ նման երիտասարդներ գնում են պատերազմի, նրանց ծնողներն այնքան հպարտ են: Ես ուզում եմ վերջ տալ սրան, սա սարսափելի պատերազմ է», - նշել է ԱՄՆ նախագահը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մեծ գումարներ են կորցրել: «Եվ ես ուզում եմ գործարք կնքել Պուտինի հետ և նա նույնպես ուզում է: Ես գործարք եմ կնքում նախագահ Զելենսկու հետ և ես կարծում եմ՝ նա նույնպես ուզում է: Ես նրան այսօր կհանդիպեմ: Չափազանց շատ մարդիկ են մահանում և ես ուզում եմ օգնել հենց նրանց պատճառով», - ընդգծել է Թրամփը


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»