Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան
Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը: Ալիջանի անցակետի հետագա զարգացումների մասին թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա՝ պատշաճ կերպով կտեղեկացնեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Պայմանավորվածությունը կա դեռ 2022 թվականից: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ էլ հայտարարել, չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ»,- նշել է նա:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք երրորդ երկրների սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում պրոցեսը շարունակվելու է փուլային տարբերակով, Ռուբինյանը պատասխանեց, որ իրենց դիրքորոշումը մշտապես նույնն է. «Մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ունենք հստակ պայմանավորվածություն և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ռուբինյանը շեշտեց, որ Հայստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար՝ քանի-որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա. «Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլ նաև կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Բացի դա՝ չենք կարող չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և այլն:
Խոսելով Իրանի հետ գործընթացների մասին՝ Ռուբինյանը նշեց, որ իրենք հետաքրքրված են Իրանում կայուն վիճակ լինելու առիթով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»