Եվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունը
Եվրոպական Politico հրատարակության տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները խմբային չաթում քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը։
Հրապարակման տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին հաճախակի հաղորդագրություններով են փոխանակվում, «հիմնականում նույն խմբային չաթում»։
Հրապարակումը նշում է, որ եվրոպացի առաջնորդները սովորություն ունեն հաղորդագրություններով փոխանակվել, «երբ Թրամփը ինչ-որ անընդունելի և պոտենցիալ վտանգավոր բան է հայտարարում»։
«Երբ իրադարձությունները արագ են զարգանում և դժվար է համակարգել, այս խմբային չաթը շատ արդյունավետ է։ Սա շատ բան է ասում անձնական հարաբերությունների և դրանց կարևորության մասին»,- Politico-ին ասել է աղբյուրը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»