Սիրիական կառավարության զինված ուժերը մտել են Հալեպից արևելք ընկած տարածքներ, որտեղից քրդական ուժերն ավելի վաղ նահանջել են։ Կառավարական զորքերը նկատվել են Հալեպից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դեյր Հաֆիր քաղաք մտնելիս։
Ուրբաթ օրը քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերը» հայտարարել էին, որ նահանջելու են Եփրատ գետի արևելյան ափ։ Սա տեղի էր ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններից և անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի խոստումից հետո, որ քրդերենը կդառնա Սիրիայում պաշտոնական լեզու։ ԱՄՆ-ն միջամտել էր քրդական ուժերի և կառավարական զորքերի միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած բախումներից հետո։
Ըստ «ՍԱՆԱ» գործակալության՝ սիրիական բանակը հայտարարել է, որ «լիակատար վերահսկողություն» է հաստատել Դեյր Հաֆիրի նկատմամբ՝ Եփրատից արևմուտք գտնվող տարածքի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու գործողության շրջանակներում։
Քրդական առաջնորդ Մազլում Աբդին, որին աջակցում է ԱՄՆ-ն, համաձայնել է դուրս բերել «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի զորամիավորումները Եփրատից արևելք ընկած տարածքներ, նշելով, որ դա անում է՝ արձագանքելով «բարեկամ երկրների և միջնորդների կոչերին» ։
Ուրբաթ օրը՝ զորքերի դուրսբերման մեկնարկից մեկ օր առաջ, նախագահ ալ-Շարաան ստորագրել է հրամանագիր, որով քրդերենը դառնում է պաշտոնական լեզու և քրդական Նոր տարին (Նովրուզ) հայտարարվում է պետական տոն։ Փաստաթղթում նշվում է, որ քրդերը Սիրիայի «կենսական և անբաժանելի մասն» են։
Սակայն Քրդական ինքնավար շրջանի, որի վերահսկողության տակ են Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածները, և կենտրոնական կառավարության միջև տարաձայնությունները շարունակվում են։ Ալ-Շարաայի հրամանագրին ի պատասխան՝ քրդական ղեկավարությունը հայտարարել է, որ դա միայն «առաջին քայլն» էր, և որ «ժամանակավոր հրամանագիրը» պետք է ամրագրվի «ժողովրդի կամքն արտահայտող մշտական սահմանադրությունում»։
Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները հարուստ են նավթով։ Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել այդ տարածքների նկատմամբ քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետության» դեմ պատերազմի ժամանակ։
2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո նոր նախագահ ալ-Շարաան հայտարարել էր քրդական աշխարհազորայիններին և կառավարական մարմիններին Սիրիայի պետական կառույցներում ինտեգրելու մտադրության մասին։ 2025 թվականի մարտին համապատասխան համաձայնագիր էր ստորագրվել «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի և անցումային կառավարության միջև։ Սակայն, գրեթե մեկ տարի անց, այն մնում է չիրականացված, և երկու կողմերն էլ շարունակում են մեղադրել միմյանց համաձայնագիրը խախտելու մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»