Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ
Լիտվայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են ռազմական գործարանը հրկիզելու փորձի մեջ։ Խոսքը 2024 թվականի գրոհի մասին է, երբ թիրախավորել էր ռադիոհաճախականության սկաներներ արտադրող ձեռնարկությունը, գրում է DW-ը։ Այս սկաներները մատակարարվում են ուկրաինական բանակին։
Վիլնյուսը հայտարարել է, որ հրկիզման փորձը կազմակերպել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությանը (ГРУ)։ Մեղադրանք է առաջադրվել վեց անձի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Իսպանիայի, Կոլումբիայի և Կուբայի քաղաքացիներ։
Լիտվայի ոստիկանության և դատախազության տվյալներով՝ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը նմանատիպ հրկիզման փորձեր է կատարել Լեհաստանում, Ռումինիայում և Չեխիայում։
«Հանցագործությունները համակարգված էին, և հրամանները տվել են Ռուսաստանում բնակվող և ռուսական ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հետ կապված անձանց խումբը»,- ասել է Լիտվայի ոստիկանության ներկայացուցիչ Սաուլիուս Բրիգինասը։ Նա հավելել է, որ Վիլնյուսը միջազգային հետախուզման հրամանագիր է արձակել Ռուսաստանում թաքնվող երեք անձանց համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»