Հայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը
Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը։
Փաշինյանը կրկին նշել է, որ TRIPP նախագծում երրորդ կողմի մասնակցությունը հնարավոր է Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ «Այս նախագիծը կտրված է աշխարհից և այն երկու շահառու ունի։ Դրա շրջանակներում՝ մենք խնդրում ենք Ռուսաստանին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները», - նշել է նա։
ՀՀ վարչապետը կրկին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, բայց դեռևս չի վավերացվել։ «Հետևաբար, դա որևէ հնարավոր ներպետական իրադարձության հետ կապելն այնքան էլ տրամաբանական չէ», - եզրափակել է վարչապետը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր