Դանիան և ԱՄՆ-ն փոխզիջման չեն հասել Գրենլանդիայի շուրջ բանակցություններում
Դանիան և ԱՄՆ-ն «սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ» ունեն Գրենլանդիայի հարցում, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում չորեքշաբթի՝ հունվարի 14-ի երեկոյան կայացած բանակցություններից հետո։
Դանիացի նախարարը կոչ է արել Միացյալ Նահանգներին համագործակցել այս ոլորտում՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։ Նա նշել է, որ որոշվել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ փոխզիջման հասնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար, որը, մի կողմից, հաշվի կառնի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը, իսկ մյուս կողմից՝ չի հատի Դանիայի «կարմիր գծերը»։
Այս աշխատանքային խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել մի քանի շաբաթից։ Իր հերթին, Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը, որը նույնպես ներկա էր Վաշինգտոնում կայացած բանակցություններին, նշել է, որ ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Վաշինգտոնի հետ, բայց չի ցանկանա, որ Գրենլանդիան պատկանի Միացյալ Նահանգներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»