Միկրոալիքային վառարանի նոր վտանգ է հայտնաբերվել
ԱՄՆ ակուստիկայի մասնագետները ապացուցել են, որ միկրոալիքային վառարանում լրիվ եփված ձվերը կարող են պայթել՝ մարդկանց մոտ առաջացնելով ծանր այրվածքներ։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Հում ձվերը պայթում են, երբ դրանք պատրաստվում են միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է պատահել նաեւ կլպած եփած ձվի հետ:
Սան Ֆրանցիսկոյի ֆիզիկոսները հետաքրքրվել են այս երեւույթով այն բանից հետո, երբ ռեստորանի այցելուն դատական հայց էր ներկայացրել ռեստորանի դեմ, քանի որ լուրջ վնասվածքներ է ստացել և կորցրել է լսողությունը այն բանից հետո, երբ ձուն բերանում պայթել է։ Որտեղ եւ երբ է հայցը ներկայացվել, թերթը չի հստակեցնում:
Փորձի ժամանակ ձվերը խնամքով եփել են ջրում, իսկ հետո տեղադրվել են միկրոալիքային վառարանում։Ձվերի 30 տոկոսը պայթել է այն բանից հետո, երբ դրանք փորձել են դուրս բերել վառարանից սուր առարկայով։ Սակայն, մասնագետները կարծում են, որ դրա պատճառով լսողության կորուստը քիչ հավանական է:
Գիտնականների կարծիքով՝ ձվի պայթելը պայմանավորված է նրանով, որ եփված ձվի դեղնուցում ջրով խոռոչներ կան, որոնք մինչև եռման աստիճանը գերտաքանում են։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո