ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս Մարագոս
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա նշեց, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը միտված է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացման օրակարգին՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային անվտանգության գործնական աջակցություն տեղում։
Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին։ Նրա խոսքով՝ արդեն համաձայնեցվել և ավարտին է հասցվել առաջին միջոցառումը, որի շրջանակում իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։
ԵՄ դեսպանը նշեց, որ խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է՝ ընդգծելով, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով։ Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներ են նաև կազմակերպչական կարողությունները, գործառնական ֆունկցիոնալությունը, թիկունքային ապահովումը և բուժծառայությունը։
«Մենք աջակցում ենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ համագործակցելով Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ և կիսվում ենք Եվրամիության փորձառությամբ»,- ասաց նա։
Դեսպանը հայտնեց, որ կողմերը համաձայնության են եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին։ Նրա գնահատմամբ՝ այս եղանակով Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից։ «Իրական գործընկերությունը հենց դրա մասին է՝ համատեղ դասեր քաղել, միավորել ռեսուրսները և միասին աշխատել խաղաղության ու անվտանգության համար»,-ընդգծեց ԵՄ դեսպանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»