Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել․ Միրզոյան
Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել։ Այս մասին Վաշինգտոնից հեռարձակվող ուղիղ եթերում՝ TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով նախագծին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նման հարց չի քննարկվել, քանի որ TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ բիզնես նախագիծ է։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ապաշրջափակման ավելի լայն համատեքստում ակնհայտ է, որ առանց թուրքական կողմի մասնակցության հնարավոր չի լինի ապահովել մեծ լոգիստիկ անցումը, ինչպես նաև Հայաստանի ապաշրջափակումը։ Նախարարի պնդմամբ՝ Թուրքիայի հետ բավականին լավ քննարկումներ են ընթանում և մոտ ապագայում դրանք արդյունքներ կտան։ Առանց Գյումրի-Կարս երկաթգծի՝ բեռները չեն կարող Թուրքիայի տարածքով հասնել Եվրոպա։ Տրամաբանական է, որ Թուրքիան դառնա հաղորդակցությունների մաս, բայց ոչ կոնկրետ TRIPP-ի միջոցով, այլ հնարավոր է՝ որպես TRIPP-ի շարունակություն, կարծում է նախարարը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնպես չի քննարկվել՝ նույն պատճառներով։ TRIPP-ի շրջանակները հստակ են։ Սակայն անմիջական կամ հեռավոր հարևանների մասնակցությամբ մեծ ապաշրջափակման համատեքստում նրա (Ռուսաստանի) մասնակցությունը հնարավոր է. «մենք մտադիր չենք ՌԴ-ին շրջանակներից դուրս թողնել»,- հայտնել է նախարարը։ Պատասխանելով ՀՀ վարչապետի կողմից նախկինում հնչեցված այն գաղափարի մասին հարցին, որ եթե Ռուսաստանը, ի դեմս Հարավկովկասյան երկաթուղու, պատրաստ չէ վերականգնել բացակայող հատվածները, ապա Հայաստանը դա կանի ինքնուրույն և արդյոք արձագանք եղել է դրան, Միրզոյանը նշել է, որ նման արձագանք, ըստ էության, նախատեսված չէր։
Ներկայացվել է ենթակառուցվածքների քաղաքական և տնտեսական տեսլականը և կարևոր է, որ Երասխի և Շիրակի հատվածները, ինչպես նաև բացակայող հատվածները, արագ վերականգնվեն։ Սա փոխանցվել է ռուսական կողմին և եթե արձագանք չլինի, կլինեն նաև այլ սցենարներ, բացատրել է Միրզոյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»