Հարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համար
Հարավային Կորեայի դատախազները մահապատիժ են պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ-յոլի համար՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Յուն Սոկ-յոլին մեղադրում են նախկին պաշտպանության նախարարի և այլ անձանց հետ դավադրության մեջ՝ պատերազմի կամ համարժեք ազգային արտակարգ դրության բացակայության դեպքում ռազմական դրություն անօրինական կերպով հայտարարելու միջոցով Սահմանադրությունը խաթարելու նպատակով անկարգություններ հրահրելու համար։ Մասնավորապես, նա մեղադրվում է Ազգային ժողովի շենքը շրջապատելու համար զորքեր և ոստիկանություն մոբիլիզացնելու և օրենսդիրներին ռազմական դրություն մտցնելու մասին իր հրամանագրի դեմ քվեարկելուն խոչընդոտելու, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և իշխող ու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների այն ժամանակվա առաջնորդների ձերբակալման և կալանավորման հրամանագիր տալու մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»