Մենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի Ռուսաստանը կամ Չինաստանն այն չգրավեն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կարող է դրան հասնել «հեշտ» կամ «դժվար ճանապարհով»։
Վերջերս Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիային պատկանող ինքնավար տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատելու մի քանի միջոց։ Վաշինգտոնը քննարկում է կղզին գնելու հնարավորությունը, բայց նաև չի բացառում դրա բռնակցումը ուժի կիրառմամբ:
Դանիան և Գրենլանդիան հայտարարել են, որ տարածքը չի վաճառվում։ Կոպենհագենը պնդել է, որ Դանիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը կնշանակի Հյուսիսատլանտյան դաշինքի վերջը:
Հյուսիսային Ատլանտիկայի անվտանգության հարցերը պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այդ հայտարարությունն արել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Եթե ԱՄՆ նախագահը դիտարկում է այդ տարածաշրջանին՝ ռուսական կամ չինական նավերից կամ սուզանավերից բխող սպառնալիքները, մենք անշուշտ կարող ենք միասին գտնել դրանց պատասխանը»,- գերմանական դիվանագիտության ղեկավարի խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը:
Վադեֆուլը կրկին նշել է, որ Գրենլանդիայի ապագան պետք է որոշի նրա ժողովուրդը, ինչպես նաև ընդգծել Բեռլինի համերաշխությունը Դանիային, որի ինքնավար տարածքն է Գրենլանդիան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»