Ուկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքում
Ուկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքում՝ չհաշված ռազմական ծախսերը: Մենք հրաժարվում ենք։ Այս ուղին թուլացնում է Եվրոպան և տանում այն տնտեսական փլուզման, սոցցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Հունվարի 10-ին իշխող «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության առջև իր ելույթի ժամանակ վարչապետը հաստատել է, որ իր կառավարությունը չի ֆինանսավորի Ուկրաինային, քանի որ դա կպահանջի, որ Հունգարիան հրաժարվի բազմաթիվ սոցիալական ծրագրերից, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումից, 14-րդ կենսաթոշակի վճարումից և երիտասարդ ընտանիքներին աջակցելուց։
Հունվարի 3-ին Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել է ԵՄ ներկայացուցիչների հետ համաձայնության մասին՝ Կիևին 10 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 800 միլիարդ դոլարի գլոբալ օգնության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, սա պետք է դառնա այսպես կոչված խաղաղության ծրագրի մաս, որը նրանք ներկայացրել են դեկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»