Սիրիայի պաշտպանության նախարարությունը այս գիշեր հայտարարել է Հալեպում հրադադարի հաստատման մասին։ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ քրդամետ Սիրիայի ժողովրդավարական ուժերին տրվել է մի քանի ժամ՝ Հալեպի որոշ շրջաններից դուրս գալու համար։ Քրդերը առայժմ չեն մեկնաբանել սիրիական իշխանությունների հայտարարությունները, հաղորդում է BBC-ին։
Իր հերթին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ սիրիական բանակը ինչ-որ չափով իր հսկողության տակ է վերցրել Հալեպի կենտրոնը` Բենի Զեյդ շրջանը։
Երեկ երեկոյան հայկական «Գանձասար» թերթն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հրանոթային կրակոցների հետեւանքով քաղաքի Շէյխ Թահա եւ Վիլլաներ հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել։ Մարդկային կորուստներ չկան։
«Այժմ Հալեպում զգուշավոր հանդարտություն է։ Մերթ ընդ մերթ լսվում են կրակոցների ձայներ։ Պարենային խանութները, փռերը, հիվանդանոցն ու դեղատները բաց են»,- հայտնել էր «Գանձասարը»։
Սիրիայում իսլամիստների իշխանության գալուց հետո զանգվածային այս բախումները սրել են նաեւ լարվածությունը Սիրիայի դաշնակից Թուրքիայի և Իսրայելի միջև։
Մինչ Անկարան քրդամետ ուժերին որակում է ահաբեկչական եւ հայտարարում, որ Դամասկոսը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում, Թել Ավիվը դատապարտում է քրդերի դեմ իրականացված հարձակումները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»