Թրամփի թիմը մշակում է Վենեսուելայի նավթը առաջիկա տարիներին հսկելու ծրագիրը՝ գինը մինչև 50 դոլար իջեցնելու նպատակով․ WSJ
Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները մշակում են Վենեսուելայի նավթային արդյունաբերության նկատմամբ գալիք տարիների համար վերահսկողություն հաստատելու լայնածավալ ծրագիրը, հայտնում է The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ դա կօգնի նավթի գինը մեկ բարելի համար նվազեցնել մինչև 50 դոլար։ Թրամփը բազմիցս նշել է, որ հենց այս գինն է համարում առավել նախընտրելի։
Ծրագրի հաջողությունը Վաշինգտոնին հնարավորություն կտա վերահսկողություն ստանալ Արևմտյան կիսագնդի նավթային պաշարների մեծ մասի նկատմամբ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և այն երկրների հանքավայրերը, որտեղ ամերիկյան ընկերությունները վերահսկում են արդյունահանումը։ Բացի այդ, ԱՄՆ-ը կհասնի ևս երկու նպատակի՝ Ռուսաստանի և Չինաստանի դուրսմղումը Վենեսուելայից, ինչպես նաև ամերիկյան սպառողների համար էներգակիրների գների նվազեցում։
WSJ-ն նշում է, որ նավթի գներն արդեն իսկ ցածր են և Թրամփին դժվարությամբ է հաջողվում համոզել ամերիկյան նավթ արդյունահանողներին ավելացնել արդյունահանման ծավալները։ Շատ ընկերություններ 50 դոլարը դիտարկում են որպես այն շեմը, որից ցածր լինելու դեպքում արդյունահանումը դառնում է ոչ շահութաբեր։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը և նրա թիմն արդեն սկսել են մասնավոր բանակցություններ վարել Վենեսուելայի կառավարության հետ՝ նավթի մատակարարումների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Վերջին տարիներին ԱՄՆ պատժամիջոցները կրճատել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը՝ երկրին զրկելով բազմաթիվ պոտենցիալ գնորդներից, նշում է The Wall Street Journal-ը։ Ներկայումս վենեսուելական նավթի ամենախոշոր ներկրողը Չինաստանն է։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հունվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների մի մասը կհանվի, որպեսզի թույլատրվի իրականացնել նախկինում պատժամիջոցների տակ գտնվող նավթի վաճառքը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին