Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱՄՆ-ում սկսվել են բողոքի ցույցեր ներգաղթային ծառայության գործողությունների դեմ՝ 37-ամյա կնոջ սպանությունից հետո

Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ցույցեր են ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպանությունից հետո։ BBC-ին հայտնում է, որ բողոքի գործողությունները տեղի են ունենում քաղաքի տարբեր շրջաններում, բայց հիմնական հավաքը այն վայրում է, որտեղ նախօրեին ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է 37-ամյա կնոջը։

Ձյան վրա ծաղիկներով ու մոմերով ինքնաբուխ հուշարձանի մոտ ցուցարարները իրենց ելույթներում եւ վանկարկումներում դատապարտում են ոստիկանական գործողությունները։ Այստեղ են նաեւ հոգեւորականներ, որոնք հոգեւոր երգեր են կատարում, հայտնում է Minneapolis Star-Tribune թերթը։

Ցույցեր եւ ցուցարարների ձերբակալություններ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում։

Մինեսոտայի հանրային ռադիոյի տվյալներով՝ ԱՄՆ-ի Սահմանապահ ծառայության աշխատակիցները մուտք են գործել պետական դպրոցներից մեկի տարածք՝ սպանության վայրից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մարդկանց գցել են գետնին և ձերբակալում են՝ պղպեղային գազ կիրառելով։

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ աշակերտները դասերից հետո դուրս էին գալիս դպրոցից։

Այդ օրն ավելի վաղ ցուցարարների մի խումբ շրջափակել էր դաշնային դատարանի մուտքը, որի ներսում ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցներն էին, հայտնում է Star-Tribune-ը։ Մոտ 50 մարդ վանկարկել է հրաձգության հետևանքով զոհված կնոջ՝ Ռենե Գուդի անունը։

Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև Նոր Օռլեանում, Մայամիում և Նյու Յորքում։

ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում  կրակել էր կնոջ վար, որը, ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, փորձել է իր ավտոմեքենայով մխրճվել ծառայության պարեկային մեքենայի մեջ։

Գերատեսչությունում զոհի վարքագիծը որակել են որպես «ներքին ահաբեկչություն», իսկ պարեկային խմբի արձագանքը՝ որպես ինքնապաշտպանություն։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ICE-ի ներգաղթային օրենսդրության կիրառման դեմ բողոքի ակցիայի ընթացքում։

«Մեր իրավապահ աշխատակիցներին մեքենայով վրաերթի ենթարկելու փորձը՝ նրանց սպանելու նպատակով, ներքին ահաբեկչության ակտ է»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը, որի կազմում է ներգաղթային ծառայությունը։

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը խստորեն քննադատել է դաշնային իշխանությունների հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որտեղ հրաձգությունը ներկայացվել է որպես ինքնապաշտպանություն՝ այդ վարկածը որակելով «աղբային նարատիվ»։

Ներքին անվտանգության նախարարությունն էլ իր հերթին պնդում է, որ ներգաղթային ծառայության աշխատակիցների շրջանում կան տուժածներ։