Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:
«Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում:
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:
Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին. - «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամքային սահմանով գա: Ես կարծում եմ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան», - ընդգծում է նախարարը:
Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին