«Թրամփի ուղու» վերաբերյալ միշտ էլ անպատասխան հարցեր կլինեն
Միշտ կան անպատասխան հարցեր, բայց այս փուլում պարզաբանում պահանջող հարցերը մենք բավարար չափով պարզաբանել ենք։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Իրանի կողմից TRIPP-ի («Թրամփի ուղու») վերաբերյալ բացասական դիրքորոշման մասին հարցին։
Նրա խոսքով՝ TRIPP-ը այնքան մեծածավալ նախագիծ է, որ ամեն անգամ, երբ որևէ հարց պարզաբանվում է, առաջանում են նոր հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Նա հավելել է, որ այս խնդիրների լուծումից հետո առաջանում են նոր հարցեր, որոնք կրկին պետք է լուծվեն։
Փաշինյանը հավելել է, որ երբ «Թրամփի ուղին» գործարկվի, երբ գործարկվեն երկաթուղին, ավտոճանապարհը, անցկացվեն գազատարներ ու նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր, նորից հարցեր կառաջանան, որոնց շուրջ պետք է աշխատել՝ հորդորելով հենց այդպես ընկալել իրավիճակը:
«Մեր պրոբլեմը այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր: Երբ դու լուծում ես մեկ չլուծված խնդիր, առաջանում են ևս չորս չլուծված խնդիրներ և այդպես շարունակ։», - հավելել է կառավարության ղեկավարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից