Նման քննարկումներ չկան․ Ռուբինյանը՝ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին
TRIPP նախագծում ռուսական կողմի հնարավոր ներգրավվածության շուրջ քննարկումներ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ռուսական կողմից հնչած հայտարարությանը՝ նախագծին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ՝ Ռուբինյանը բացասական պատասխան է տվել։ «Նման քննարկումներ չկան»,-նշել է ԱԺ փոխնախագահը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել հայկական կողմի հետ TRIPP-ի պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»