ՄԻՊ դեպարտամենտի ղեկավարը Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը դեկտեմբերի 8-ից 12-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Ճանաչողական այցին մասնակցել են պետական կառավարման մարմինների, իրավապահ համակարգի, խորհրդարանական հանձնաժողովների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետներ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, որպես հիմնական զեկուցող, հանդես է եկել ելույթով։
Ներկայացվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, ինչպես նաև այդ ոլորտում Օմբուդսմանի (Մարդու իրավունքների պաշտպանի) հաստատության ու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորությունը։
Քննարկումները վերաբերել են Հայաստանի անվտանգության ոլորտում ընթացող բարեփոխումների համար հատկապես կարևոր թեմաների` հիմնված ընտրված երկրների օրինակներից քաղված դասերի վրա։
Միջոցառումն իրականացվել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»