Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամար
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն ՆԳՆ երկու մարմնի՝ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով, մեկ զանգի սպասարկումը կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը՝ մինչև 10 րոպե։ Նա նաև նշել է, որ «112» հեռախոսահամարը հիմա էլ է գործում։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է «1-02», «1-01» և «911» հեռախոսահամարներն առայժմ չհանել, այլ՝ վերահասցեավորել նոր համարին, եթե դրանք պահելը մեծ ծախսեր չի պահանջում։ Թորոսյանը որպես օրինակ է բերել, որ ԱՄՆ-ում «911» հեռախոսահամարն է տարածված, և այնտեղից եկած քաղաքացին միգուցե չիմանա «112» համարը։
«Մենք դրանք հանելու հստակ ժամկետ չենք նախանշել, մեր պլանն այնպիսին է, որ դրանք հանենք շրջանառությունից, երբ դրանց անհրաժեշտությունը կվերանա»,- մեկնաբանել է փոխնախարարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասել է, թե շտապօգնության «1-03» հեռախոսահամարը մնալու է, և ԱՆ ենթակայության շտապօգնության ծառայությունն իր օպերացիոն կետն է ունենալու. «Ծրագրային առումով մենք միասնական հարթակի միջոցով կարողանալու ենք տեղեկատվությունը օնլայն ռեժիմով վայրկյանների ընթացքում փոխանցել»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»