Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել: Մանդատներից հրաժարվելու և դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից հետո։
Կալանավորումների պատճառով խախտվել է «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու կազմը։ Այժմ փաստացի ավագանու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն «Կոմունիստական կուսակցության»-ում, այլ նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքում։
Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին «Կոմունիստական կուսակցության» Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը և Սամսոն Էլբակյանը։ Սակայն, դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը ևս կալանավորվեց և կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։«Արձանագրություն է ուղարկվել համայնքապետարան այն մասին, որ Տիգրան Ավագյանը վայր է դրել մանդատը։ Համայնքապետարանը արձանագրությունն ուղարկել է հանձնաժողով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ, ըտրության որոշման համար կա մեկ ամիս ժամանակ։
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը. նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը՝ Հասմիկ Խաչատրյանը, նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։
Ավագանու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։Քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։
Ավագանու մեկ նիստ արդեն չի կայացել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի՝ եթե ավագանին երեք ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է