Անդրանիկ Քոչարյանի բարկության նոպայի իրական պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։ Դահլիճում ստեղծված խառնաշփոթի ֆոնին նիստը ստիպված ընդմիջվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով իրավիճակը, չթաքցրեց իր դժգոհությունը, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։
«Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը: Տեղեկացնենք, որ Քոչարյանը հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ:
Սակայն այս անգամ Քոչարյանի սուր արձագանքը միայն բաց թողնված ելույթի հետեւանք չէր։ Քաղաքական միջանցքներում պտտվում են խոսակցություններ, որ նրա վերաբերմունքը քարտուղարության նկատմամբ վաղուց է սրվել։ Պատճառը քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի որոշումն էր, որի հետեւանքով Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հնացած զեկույցը ուղարկվել էր ԱԺ արխիվ՝ առանց լիագումար նիստում քննարկվելու։
Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։
«Ավելին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է