3 դաստիարակչուհի դատապարտվել է տնային կալանքի՝ մանկապարտեզի սաներին ծաղրելու ու սպառնալու համար (տեսանյութ)
Իտալիայում մանկապարտեզի երեք դաստիարակչուհի դատապարտվել է տնային կալանքի՝ մանկապարտեզի սաներին ծաղրելու ու սպառնալու համար, այս մասին հայտնում է La Repubblica պարբերականը:
Դաստիարակչուհիների նման վարքի ապացույց է հանդիսացել համացանցում տարածված տեսանյութը, որում երևում ու լսվում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակցուհիները կոպիտ վերաբերմունք դրսևորում երեխաների նկատմամբ, քարշ տալիս նրանց գետնով ու բղավում նրանց վրա:
«Հիմա կոլորեմ վիզդ», «Այնպես կխփեմ, որ ատամներդ դուրս կթռչեն». լսվում է դաստիարակչուհիների ձայնը:
Ընդհանուր առմամբ, մանկապարտեզի երեք աշխատակցուհիները մեղադրվում են երեխաների հետ վատ վերաբերմունքի 52 դեպքի համար: Նշվում է, որ երեխաները եղել են 3-5 տարեկան, նրանցից ոմանք հաշմանդամություն ունեն:

















































