Քադիրովը մասնակցե՞լ է Չեռնոգորիայում պետական հեղաշրջման փորձին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի անունը ներառել են Չեռնոգորիայում 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մասին քրեական գործում: Այդ մասին հայտնել են երկրի ընդդիմադիր առաջնորդները, հայտնում է «Իզվեստիա»-ն:
Մոսկվայի աջակցությամբ պետական հեղաշրջման նախապատրաստման համար մեղադրվող Միլան Կնեժևիչը և Անդրիա Մանդիչը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություն նամակ են ուղարկել, որում խնդրում են աջակցության մասին: Նրանք տեղեկացրել են, որ Կադիրովը նույնպես ներգրավված է այդ գործում:
Չեռնոգորիայի դատախազների վարկածով՝ Չեչնիայի առաջնորդը քարոզել է երկրի մահմեդական համայնքի առաջնորդներին «Դեմֆրոնտ»-ի հետ համագործակցության օգտին՝ գործող իշխանության փոփոխության նպատակով:
Գործում ներգրավված է ևս 13 մարդ՝ Ռուսաստանի երկու քաղաքացի, երեք չեռնոգորցի և ութ սերբ: Դատական գործընթացը սկսվել է հուլիսին:
Չեռնոգորիայի հատուկ դատախազ Միլիվոյե Կատնիչը փետրվարին մեղադրել է Մոսկվային պետական հեղաշրջման փորձի համար, որը պետք է տեղի ունենար 2016 թվականի հոկտեմբերին: Լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ հնարավոր է՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կանգնած երկրի նախկին վարչապետ Միլո Ջուկանովիչի մահափորձի հետևում:

















































