Լուսային աղտոտում․ Երկիրը 4 տարում 2 տոկոսով ավելի լուսավոր է դարձել
Լուսային աղտոտում է կոչվում գիշերային երկինքը արհեստական լույսի աղբյուրներով լուսավորելու երեւույթը։ 2012-2016 թթ․ գիշերային լուսավորման աճը գրեթե հավասար է եղել զարգացած երկրների ՀՆԱ աճին եւ մեծացել է 2 տոկոսով։ Արհեստական լույսը վնասակար է շրջակա միջավայրի համար, քանի որ խախտում է գիշերային կենդանիների, բույսերի եւ միկրոօրգանիզմների սովորական ռեժիմը։ Այն նաեւ բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա՝ խախտելով քնի ռեժիմն ու հանգեցնելով առողջական խնդիրների։
20-րդ դարի երկրորդ կեսից գիշերային լուսավորումով քաղաքների թիվն աճել է։ Հիմա միջազգային մասնագետների թիմը որոշել է պարզել, թե ինչպիսին կլինեն այդ միտումի հետեւանքները, հայտնում է «Մոյա Պլանետան»։
Այսպես՝ առավել շատ լուսավորված են Ասիայի, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի տարածքները։ «Մութ» շրջանները գտնվում են ռազմական հակամարտությունների գոտում՝ Սիրիայում, Եմենում։ Ամենավառ շրջանների թվում են Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն։
Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել լուսադիոդային սպիտակ լույսից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց