Մոսկվացի Վիկտորիա Կապրիյանը խաբենաների զոհն է դարձել
Մոսկվացի Վիկտորիա Կապրիյանը դարձել է խաբեբաների զոհը։ 27-ամյա կինը դատական կցորդներից պատահաբար իմացել է, որ դարձել է ֆիրմայի ղեկավար ու բանկին 355 մլն ռուբլի է պարտք։
Դատական կցորդները նրան հայտնել են, որ 2015-ից սկսած նա մոսկովյան ֆիրմաներից մեկի գլխավոր տնօրենն է։ Խաբեբաները Վիկտորիային դարձրել են ձեռնարկության ղեկավար ու ֆիրմայի անունով 355 մլն ռուբլու վարկ վերցրել՝ նրա երաշխավորությամբ։
«Առանց ինձ տեղեկացնելու՝ իմ անունով ընկերություն են գրանցել, վարկ վերցրել ու ինձ նման դրության մեջ դրել»,- մեկնաբանել է Վիկտորիա Կապրիյանը Mash ալիքին։
Երկու տարվա ընթացքում ֆիրման չէր վերադարձրել վարկը, ու Ինտերկոմերց բանկը դատի է տվել ձեռնարկությանը։ Դատարանը բավարարել է բանկի հայցը ու Վիկտորիային պարտավորեցրել վերադարձնել ֆիրմայի պարտքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց