Բահամներում գեր զբոսաշրջիկների համար հյուրանոց է գործում
Բահամյան կղզիներում հատուկ գեր զբոսաշրջիկների համար հյուրանոց է գործում: Այն երկու տարի առաջ է բացվել, սակայն մամուլն այդ մասին իմացել է միայն այժմ, հաղորդում է ABC News-ը:
Հյուրանոցի սեդփականատեր Ջեյմս Քինգը նախագիծը դեռ 15 տարի առաջ է մտածել, երբ դեռ նոր էր աշխատում զբոսաշրջային բիզնեսում:
Հյուրանոցում իր առաջին աշխատանքային օրը նա ականատես է եղել, ինչպես է կնոջ գիրության պատճառով կոտրվել շեզլոնգը, որի վրա նա պառկած է եղել: Քինգի խոսքով՝ լողափի ամբողջ ժողովուրդը ծիծաղել է կնոջ վրա եւ նրան արցունքների հասցրել: Բացի այդ, հյուրանոցը պարտավորեցրել է կնոջը 150 դոլար տուգանք վճարել:
The Resort հյուրանոցի մահճակալները եւ շեզլոնգները կարող են 680 կգ կշռով այցելուների դիմանալ: Քինգը դրանք պատվիրել է եւ աշխատել է այնպես անել, որ դրանք արտաքնապես չտարբերվեն սովորական կահույքից:
Քինգի հավաստամաբ՝ հյուրանոցը մեծ համբավ ունի: Առաջին տարվա ընթացքում հյուրանոցի համարների 65 տոկոսը մշատպես զբաղված է եղել, իսկ հաջորդ տարի՝ 90 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց