Ռուսաստանում ձերբակալել են 65-ամյա «օրենքով գողի» (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Րեպնիկովո գյուղում քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ոստիկանության հատուկջոկատայինների հետ համատեղ անցկացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են «Զախար» անունով հայտնի քրեական հեղինակություն Ալեքսանդր Զախարովին, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:
65-ամյա «օրենքով գողը» նախկինում բազմաթիվ դատվածություններ է ունեցել: Նրան ձերբակալելիս քրեական հետախուզության վարչության աշխատակիցները գտել են նաև ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, բացի այդ՝ նրա մոտից առգրավվել է շուրջ 6 գրամ մարիխուանա:
ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է քրեական հեղինակության ձերբակալությունը ցուցադրող տեսանյութ:
Նշենք, որ «օրենքով գողը» հայտնի է տարիներ առաջ բանտում կովկասցի քրեական հեղինակությունների դեմ տարած պայքարով, որում, սակայն, հաջողության չի հասել: Այդ ժամանակվանից ի վեր քրեական աշխարհում նրան սովոր են համարել որպես ծայրահեղ ազգայնական:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց