Պուտինը ժամանել է Վիետնամ. սպասվում է Թրամփի հետ հանդիպում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է վիետնամական Դանանգ քաղաք, որտեղ անցկացվելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ղեկավարը հանդիպելու է գործարար խորհրդի անդամների հետ: Բացի այդ, երկկողմ հանդիպում է սպասվում ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ:
Երեկ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 10-ին, սակայն Սպիտակ տնից տեղեկացրել են, որ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա:
Այնուհանդերձ, եթե երկու ղեկավարների միջև հանդիպումը կայանա, նրանց քննարկելիք հրատապ թեմաներն են լինելու հյուսիսկորեական ճգնաժամը, Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարն ասել էր, որ շատ է կարևորում Պուտինի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը կայացել էր հուլիսի 7-ին՝ գերմանական Համբուրգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց